Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը առիթ դարձավ, որ բոլորն, անկախ տարիքից, մտորեն Հայաստանի ներկայի, անցյալի ու ապագայի մասին: Այսօր «Իմ Փոքրիկը» ներկայացնում է պատանի Վահագն Քյուրքչյանի մտորումները Հայաստանի մասին:
«Մեր հայոց պատմության դասընթացներից մենք շատ բան գիտենք մեր անցյալի մասին:
Ունեցել ենք բազում թագավորներ, երբեմն հաղթել, երբեմն էլ պարտվել ենք, եղել ենք լավ ու վատ դրության մեջ: Եվ ի վերջո հասել ենք նրան, որ այսօր ազատ, անկախ երկիր ենք:
Այսօր ես քիչ, թե շատ գոհ եմ մեր երկրից, ճիշտ է, մենք քարտեզի վրա շատ փոքր ենք երևում, բայց կարևորը` որ դեռ ապրում ենք հայի անվան տակ: Եվ ես հուսով եմ, որ ապագայում ավելի լավ է լինելու»:
Կարող եք «ԻմՓոքրիկին» ուղարկել նաև Ձեր երեխաների` Հայրենիքի ու նրա ապագայի մասին մտորումները: Դրանք ևս կտեղադրվեն կայքում: