Մայիսի 12-ին եռյակ ունեցած Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչներ Գասպարյանների ընտանիքը ծանր սոցիալական պայմանների պատճառով շուտով չի կարողանա հոգալ երեխաների կենսական պայմանները։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց խմբագրություն ահազանգած երեխաների տատը` Մարիետա Գասպարյանը, ով նշեց, որ մայրը չի կարողանում կերակրել երեխաներին, քանի որ ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատումով եւ հեռացվել է մոր արգանդը: Ըստ նրա, երեխաներին ստիպված կերակրում են արհեստական մանկական սնունդով։ Երեխաների տատի խոսքով, ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Երեխաների հայրը, նախկին զինծառայող, առաջին կարգի
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 12-ին Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում Գասպարյանների ընտանիքում եռյակ էր ծնվել, որը եզակի դեպք է Ազատանում։