Նիգերիայի իշխանությունները պետական ծառայության մեջ գտնվող և աշխատավարձ ստացող անձանց շարքում մեկ ամսական երեխայի են հայտնաբերել։ Ինչպես հաղորդում է ֆրանսիական France-Presse գործակալությունը, իշխանությունները մանկահասակ պաշտոնյային հայտնաբերել են պետական ծառայողների շրջանում «մեռած հոգիներ» գտնելու ուղղությամբ իրականացրած հատուկ գործողության ընթացքում։
Փաստի առթիվ քրգործ է հարուցվել (պետական միջոցները յուրացնելու փաստի առնչությամբ)։
Tert.am