7-ամյա ջութակահարուհուն համեմատում են Մոցարտի հետ (տեսանյութ)

Բրիտանացի 7-ամյա դպրոցական Ալմա Դոյչերը հրաշալի նվագում է դաշնամուր ու ջութակ և արդեն օպերաներ է գրում: Այդ ամենը նա այնքան պրոֆեսիոնալ է անում, որ դասական երաժշտության սիրահարները նրան համեմատում են Մոցարտի հետ, գրում է The Daily Mail-ը:

Աղջիկը YouTube-ում ունի սեփական ալիք: Հայտնի դերասան, գրող ու հաղորդավար Սթիվեն Ֆրայն է հենց Twitter-ում նրան անվանել «նոր Մոցարտ»:

Ալմա Դոյչերը գիտնականների դուստր է, հայրը ոչ պրոֆեսիոնալ ֆլեյտահար է: Արդեն 2 տարեկանում աղջիկը կարողանում էր անվանել բոլոր ստեղները, 5 տարեկանում նա սկսել է նվագել Հենդելի սոնատները: 

Բացի այն, որ աղջիկը վունդերկինդ կատարող է, նա նաև կոմպոզիտոր է: Այս տարեսկզբին գրել է «Երազներ մաքրողը» կարճ օպերան Էլիզաբեթ Էդլինգտոնի բանաստեղծությունների հիման վրա: Մոցարտը երաժշտություն էր գրել 5 տարեկանում:

 

Աղբյուր` www.1in.am