Սպանախի խյուս կաթով

Ինչ է պետք

  • Սպանախ - 200 գ.
  • Կաթ -100 գ.
  • Ալյուր - 10 մլ.
  • Սերուցքային կարագ - 5 գ.
 

Ինչպես պատրաստել

Սպանախի արմատները կտրել, լվանալ հոսող ջրի տակ ու դնել քամիչի մեջ, որպեսզի ջուրը քամվի: Այնուհետեւ լցնել կաթսայի մեջ ու 10-15 րոպե եփել իր իսկ հյութով:  Խաշված սպանախն անցկացնել քամիչով:

Կաթսայում լցել կարագը, ավելացնել ալյուրը, կաթն ու եփել 15-20 րոպե: 

Սպանախի պատրաստի խյուսին ավելացնել կաթի սոուսը, լավ խառնել թեթեւ կրակի վրա ու մի քիչ էլ կարագ ավելացնել: Հովանալուց հետո մատուցել փոքրիկին:

 

Բարի ախորժակ