Ծնողների մոտ վաղ թե ուշ առաջանում է այն հարցը, թե երեխային երբ է կարելի կերակրել գդալով և ե՞րբ է հարկավոր սովորեցնել ինքնուրույն ուտել: Սա երեխայի կյանքում զարգացման կարևոր փուլ է, և պետք է օգնել նրան հաղթահարել այն ու սովորել:
Յուրաքանչյուր մայր երազում է, որ իր երեխան ունենա լիարժեք ու երջանիկ կյանք: Ու որպեսզի դա լինի այդպես, երեխան պետք է ինքնուրույն լինի, դառնա անկախ մարդ:
Երեխայի մեջ ինքնուրույնություն պետք է սերմանել դեռևս կյանքի առաջին ամիսներին: Ծնողները պարտավոր են այս հարցում օգնել երեխաներին:
Շատ ծնողների համար երեխայի ինքնուրույն լինելն անհասկանալի երևույթ է, և նրանք ոչ մի կերպ չեն համակերպվում դրա հետ: Սակայն նմանատիպ վարքը բարդացնում է երեխայի հետագա կյանքը և շատ հաճախ փոխում դրա հունը:
Ինքնուրույն ուտելու հմտություններ երեխայի մոտ պետք է սկսել զարգացնել հավելյալ սնունդ տալու հետ մեկտեղ՝ այսինքն մոտ 6 ամսականից սկսած: Սակայն պետք է հիշել, որ ոչ մի դեպքում շտապել չարժե: Երեխայի ինքնուրույնությունը պետք է զարգանա կամաց-կամաց:
Մանկական սպասք
Երեխան 6-7 ամսականում արդեն իսկ պետք է ունենա իր իսկ անձնական գդալը: Սկզբնական շրջանում դրա կիրառությունը, բռնելու ձևը երեխային շատ բարդ կթվա, սակայն նա շատ շուտով կկարողանա օգտվել դրանից: Մի քանի ամիս անց երեխային կարելի է վստահել նաև անհատական ափսե: Նախընտրելի է, որ մանկական սպասքին պատկերված լինեն հեքիաթների հերոսներ, որպեսզի ուտելը դառնա հաճույք երեխայի համար: Ափսեների եզրերը կարող է պատված լինեն տարբեր նկարներով, թվերով, ինչը նույնպես կօգնի զարգացնել երեխայի ինտելեկտն ու երևակայությունը: Շատ հարմար են այն ափսեները, որոնք սեղանի մակերեսին են ամրանում: Ինքնուրույն սնվելու առաջին օրերին երեխայի կերակուրը պետք է լցնել շատ քիչ՝ առնվազն 1-2 գդալ, որպեսզի չթափվի շուրջը: Շատ կարևոր է երեխայի ներկայությամբ ճիշտ սնվելը, ճիշտ գդալ բռնելը, քանի որ երեխաները կրկնօրինակում են ծնողներին: Երեխային կարելի է տալ նաև կտրած և կեղևազրկած խնձոր, գազար, որպեսզի նա սովորի նաև այդպիսի մթերքն ինքնուրույն ուտել:
Աղբյուրը՝ 2mm.ru