Սպիտակաձավարով ապուրը (Манная каша) խորհուրդ չի տրվում փոքրիկին տալ որպես առաջին հավելյալ կերակրատեսակ: Նման եզրահանգման են եկել գիտնականները:
Սպիտակաձավարը հարուստ է ֆիտինով, որը կարող է փոխել երեխայի ստամոքսի ֆլորան, ինչի հետևանքով օրգանիզմն այլևս չի յուրացնի վիտամին D և կալցիումը: Սպիտակաձավարի օգտագործումից հետո դժվար է յուրացվում նաև երկաթը:
Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս երեխային հաճախ չկերակրել սպիտակաձավարի ապուրով`խուսափելու աղեստամոքսային համակարգի խանգարումներից և ռախիտի առաջացումից: Ըստ ուսումնասիրությունների`սպիտակաձավարով ապուրը կարելի է փոքրիկի սննդակարգում աստիճանաբար ներառել մեկ տարեկանից սկսած: Ֆերմենտային համակարգն աստիճանաբար կհասունանա և երեխան ապուրը մարսելու հետ խնդիր չի ունենա: Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ չեն տալիս մինչև երեք տարեկան հասակը փոքրիկին հաճախ կերակրել սպիտակաձավարի ապուրով:
Նյութն ըստ mama.ru կայքի