Ինչպես պատրաստել կաթնաշոռ տնային պայմաններում

Վաղ մանկության ամիսներին՝ սկսած 9-10 ամսականից, երբ փոքրիկի սննդացանկում պետք է ներառել նաեւ կաթնաշոռ, ցանկալի է այն պատրաստել տանը  եւ ոչ թե գնել խանութից:

Ընդառաջ գնալով  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների խնդրանքին՝ ներկայացնում ենք կաթնաշոռի պատրաստման եղանակը: Այն շատ պարզ է եւ արագ:

Ինչ է հարկավոր

Պաստերիզացված կաթ – կես լիտր

Մածուն – 2  ճաշի գդալ կամ կիտրոն - կես հատ

Ինչպես պատրաստել

Կաթը դնում եք կրակին ու եռացնում: Եռման աստիճանի հասնելուն պես ավելացնում եք մածունը եւ խառնում: Եթե չունեք մածուն, կարող եք կաթը կտրել կիտրոնի հյութով, այսինքն՝ կաթի մեջ ճզմեք կես կիտրոնի հյութը: Մարմանդ կրակի վրա շարունակեք եռացնել կաթը: Երբ նկատելի է դառնում կաթնաշոռային զանգվածը, անջատում եք կրակը եւ զանգվածն անցկացնում քամիչով:

 

Բարի ախորժակ