Ինչ է հարկավոր
Եգիպտացորենի մանրահատիկ - 3 ճաշի գդալ
Կարագ - 5 գ
Կաթ - 100 մլ
Ջուր - 100 մլ
Բանան- մեկ ոչ մեծ կտոր
Ինչպես պատրաստել
Եգիպտացորենի մանրահատիկները լվանալ սառը ջրով:
Կաթսայի մեջ այնքան սառը ջուր լցնել, որպեսզի եգիպտացորենը ծածկվի ու դանդաղ կրակի վրա եփել:
Տաք շիլան անցկացնել քամիչով կամ հարել հարիչով (բլենդեր): Ավելացնել տաք կաթը, խառնել և թողնել կրակի վրա մինչև եռալը: Պատրաստված շիլային ավելացնել կարագը:
Եգիպտացորենով շիլային կարելի է ավելացնել նաեւ 50 գ. պատառաքաղով ճզմած բանան:
Բարի ախորժակ