Անհրաժեշտ բաղադրիչները
Բրինձ – 1 բաժակ (250 մլ տարողությամբ)
Կաթ – 500 մլ
Դեղձ – 2 կամ 3 հատ
Պատրաստման ընթացքը
Լվացված բրնձի վրա լցնում եք կաթը և դնում թույլ կրակին, ժամանակ առ ժամանակ խառնում։ Քանի դեռ այն հանդարտ եփվում է, վերցնում եք դեղձը, մաքրում կեղևը և բաժանում մանր կտորների։
Եռալուց հետո շարունակում ենք խառնել, և արդեն 5-7 րոպե անց կնկատեք՝ բրինձը մածուցիկ է, պատրաստ է համտեսման։
Դեղձի կտորները տեղափոխում ենք շիլայի մեջ, թողնում ևս 3 րոպե, մինչև դեղձը լիովին փափկի։
Համեղ և անուշաբույր շիլայի պատրաստումն այսքանով ավարտվում է, կարող եք մատուցել՝ իհարկե, նախապես համոզվելով, որ երեխան ալերգիկ չէ դեղձի պարագայում։
Բարի ախորժակ