Ապուրը նախատեսված է 6-7 ամսական և ավելի բարձր տարիքի փոքրիկների համար
Հարկավոր է.
1 կանաչ խնձոր
Դդումի մեկ շերտ
Կես թեյի գդալ սերուցքային կարագ
1 թեյի գդալ շաքարաջուր:
Պատրաստման եղանակը
Լվացած և կեղևահան արված դդումի շերտը և խնձորը կտրատել: Դդումը եփել մինչև հասնի կիսաեփ, համարյա եփած վիճակի: Ավելացնել խնձորը և եռացնել ևս 7-10 րոպե: Ապա ջուրը քամել, խաշված դդումն ու խնձորն անցկացնել մաղով կամ հարել բլենդերով, վրան ավելացնել շաքարաջուրը և նորից եռացնել: Ավելացնել սերուցքային կարագը, լավ խառնել: Թողնել, որ մի փոքր սառչի, ապա մատուցել փոքրիկին:
Բարի ախորժակ: