Հարկավոր է.
1 խոշոր գազար
2 ճաշի գդալ կաթ
¼ գդալ սերուցքային կարագ:
Պատրաստման եղանակը
Գազարը լավ լվանալ և մաքրել: Կտրատել, լցնել տարայի մեջ և վրան եռման ջուր լցնել: Դնել կրակի վրա` տարայի բերանը փակելով: Եփել` հետևելով, որ հանկարծ գազարը չվառվի: Հարկ եղած դեպքում կարող եք ջուր ավելացնել:
Եփված գազարը անցկացնել մաղով կամ բլենդերով մանրացնել, ավելացնել տաք կաթը, ցանկության դեպքում քիչ քանակությամբ աղ և եռացնել 2-3 րոպե: Պատրաստ ապուրին ավելացնել սերուցքային կարագը:
Բարի ախորժակ: