Երեխաների մոտ ալերգիայի առաջացման պատճառը ամենից հաճախ այն սնունդն է, որով կերակրել եք նրան, իսկ միայն կրծքով կերակրվող փոքրիկների դեպքում` սնունդը, որը օգտագործել է մայրիկը:
Բայց միայն սնունդը չէ, որ Ձեր փոքրիկի մոտ կարող է ալերգիայի առաջացման պատճառ լինել: Առաջին հայացքից հենց այնպես առաջացած ալերգիան կարող է ունենալ շատ տարբեր պատճառներ, որոնց մասին չեք էլ մտածել:
Նորածինների ու կրծքով կերակրվող երեխաների մոտ ոչ սննդային ալերգիաների առաջացման պատճառները
Ամենից հաճախ երեխայի մոտ ոչ սննդային ալերգիայի առաջացման պատճառ կարող է լինել օրգանիզմում հատուկ իմունային բջիջների և սպիտակուցների ժառանգական նախատրամադրվածությունը:
Եթե երեխայի հարազատների մոտ կան ալերգիկ երևույթներ (կամ դրանք դիտվել են մանկության տարիներին), ապա հնարավոր է` նույն խնդիրը ի հայտ գա նաև փոքրիկի մոտ: Բացի այդ, ալերգիայի առաջացման համար կարող է պատճառ լինել երեխայի նուրբ ու զգայուն մաշկը: Մինչև մեկ տարեկանը երեխայի մոտ հաճախ դիտվում է սպիտակուցների անբավարար սինթեզ, որոնք պատասխանատու են մաշկի խոնավության համար: Այս ամենի հետևանքով երեխայի մաշկը դառնում է չոր ու խոցելի:
Ոչ սննդային ալերգիայի առաջացմանը կարող են նպաստել՝
- փոշին, փոշու մոլեկուլները,
- ընտանի կենդանիները (այդ թվում` առանց մազի ու մորթու, օրինակ՝ կրիա),
3.oծանելիքը և խնամքի միջոցները (ոչ միայն մանկական, այլև այն միջոցները, որոնք օգտագործում են տան մյուս անդամները),
4.տնային բույսերի ու ծաղիկների փոշին,
5.կենցաղում օգտագործվող լվացող-մաքրող քիմիական միջոցները:
Այդ իսկ պատճառով, խորհուրդ է տրվում, դրանք պահել երեխայից հնարավորինս հեռու:
Ոչ սննդային ալերգիաների դեպքում երեխային պետք է հիգիենիկ հատուկ խնամք:
1.Ամեն օր լողացրեք Ձեր փոքրիկին՝ 32 ° С ոչ բարձր ջրում,
2.օգտագործեք լոգանքի հնարավորինս չեզոք միջոցներ,
3.լոգանքից հետո փոքրիկի մաշկը չորացրեք շատ փափուկ սրբիչով՝ չտրորելով մաշկը,
4.փափկեցնող միջոցները միշտ քսեք խոնավ մաշկին:
Ըստ բժիշկների՝ մեծ հավանականություն կա, որ տարիքի հետ ոչ սննդային ալերգիաները կանհետանան (մինչև 2-3 տարեկան), քանի որ կայունանում է իմունային համակարգը և փոխվում է մաշկի վիճակը:
Բայց կա նաև հավանականություն, որ ոչ սննդային ալերգիան կարող է երեխայի մոտ փոխվել՝ դառնալով ալերգիկ այլ հիվանդության առաջացման պատճառ (օրինակ` բրոնխիալ ասթմա): Իսկ հիվանդության նմանատիպ ընթացքից խուսափելու համար պետք է անպայման ժամանակին դիմել համապատասխան մասնագետի և առանց բժշկի իմացության չօգտագործել դեղեր ու հատուկ միջոցներ:
www.woman.ru