Յոթրերոդ և ութերորդ ամիսների ընթացքում երեխան նստած վիճակում խաղում է խաղալիքներով, սկսում է չորեքթաթ քայլել: Կարող է կողմնակի օգնությամբ ոտքի վրա կանգնել, բայց ոչ շատ երկար:
Ինն ամսականում երեխան արդեն հենարանի մոտ կարողանում է ինքնուրույն ոտքի կանգնել:
Տասներորդ ամսում արդեն փոքրիկը ինքնուրույն, առանց հենարանի, կանգնելու փորձեր է անում, գուցե և ոչ հաջող:
Նմանակում է մեծահասակների շարժումները, սկսում է չոչ անել և սիրում է խաղալ մանր առարկաների հետ:
Տասնմեկ ամսականում երեխան քայլում է, երբ բռնում են նրա ձեռքը, ինքնուրույն քայլելու փորձեր է անում, բայց հաճախ ընկնում է, քայլքը կայուն չէ:
Տասներկու ամսականում երեխան կարողանում է ինքուրույն, առանց հենարանի և առանց բռնելու քայլել, քայլքն էլ հաճախ հավասարակշռում է ձեռքերով:
Սուր մկանային հիպոտոնիայի դեպքում երեխան կարող է 9 ամսականում անգամ չկարողանալ նստել: Իսկ, օրինակ, մկաների պաթոլոգիկ տոնուսի դեպքում անգամ 4 ամսականում կարող է կանգնել` հենարանից բռնված:
Ուստի, օգտվելով զարգացման տվյալ սխեմայից, ծնողները պետք է ուշադիր հետևեն երեխայի հենաշարժիչ համակարգի զարգացմանը և միևնույն ժամանակ չհամեմատեն նրան այլոց հետ:
Այս թեմայով կարդացեք նաև`
Փոքրիկի հենաշարժիչ համակարգի զարգացման առանձնահատկությունները կյանքի առաջին տարում
Փոքրիկի հենաշարժիչ համակարգի զարգացման առանձնահատկությունները 0-3 ամսականում
Փոքրիկի հենաշարժիչ համակարգի զարգացման առանձնահատկությունները 4-6 ամսականում
Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի