Եգիպտացորենով և բրոկկոլիով խյուս 6-12 ամսականների համար

Մայրիկը փնտրում է պարզ, սակայն միևնույն ժամանակ օգտակար բաղադրատո՞մս: Եգիպտացորենով ու բրոկկոլիով խյուսն այդ պարագայում կլինի լավ ընտրություն: Այն պատրաստվում է կարճ ժամանակահատվածում և տալիս է փոքրիկի օրգանիզմին սպիտակուցներ:

 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

 

2 ճաշի գդալ եգիպտացորենի մանրահատիկ

1-2 փունջ բրոկկոլի

1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ

 

 

 

Պատրաստման ընթացքը

 

Եգիպտացորենի մանրահատիկը եփում ենք դանդաղ կրակի վրա 10-15 րոպե: Բրոկկոլին մանրացնում ենք ու խաշում 7-8 րոպե: Պատրաստի բաղադրիչներն անցկացնում ենք հարիչով, լցնում ենք ձիթապտղի ձեթը և խառնում:

 

 

 

Բարի ախորժակ