Դդմիկով, ծաղկակաղամբով և կարտոֆիլով խյուս

Անհրաժեշտ բաղադրիչները

Կես ծաղկակաղամբ

25 գ կարտոֆիլ

1 փոքր դդմիկ

 

Պատրաստման ընթացքը

Ծաղկակաղամբը սառը ջրով լվանալուց հետո մաքրում եք՝ հեռացնելով վրայի կանաչ տերևները: Ապա բաժանում եք փնջերի ու վերածում առավել մանր կտորների: Կարտոֆիլը դդմիկի հետ կտրատում եք խորանարդների: Սկզբում շոգեխաշում եք ծաղկակաղամբը 15 րոպեի ընթացքում: Հաջորդիվ՝ կարտոֆիլն ու դդմիկը: Նրանց համար ևս պետք կգա մոտավորապես նույնքան ժամանակ՝ 12-15 րոպե: Վերջում այս բոլոր բաղադրիչները միասին հարում եք բլենդերի օգնությամբ: Զանգվածը համասեռ դարձնելու նպատակով կարող եք օգտագործել տաք ջուր, կրծքի կաթ, կաթնախառնուրդ կամ բանջարեղենային արգանակը:

 

Բարի ախորժակ