Գազարն ու հավի միսն օրգանիզմին տալիս են մեծ քանակով հանքանյութեր, որոնց թվում կարևորներից մեկը ֆոսֆորն է: Վերջինս դերակատարում է ունենում ատամների ամրացման գործում, մասնակցում է մկանների աշխատանքին: Փոքրիկին այդ և բազում այլ տարրերով ապահովելու համար վերցրեք՝
✓ 100 գ հավի կրծքամիս
✓ 2-3 հատ գազար
✓ 2 փունջ ծաղկակաղամբ
✓ Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Ի՞նչ է հարկավոր անել
Առաջին հերթին հավիս միսը լավ եփում ենք: Գազարը մանրացնում ենք ծաղկակաղամբի հետ, տեղավորում ենք կաթսայի մեջ և խաշում 15 րոպե: Եթե դրանք նույնպես պատրաստ են, ավելացնում ենք հավի մսին: Զանգվածը հարում ենք ու ընթացքում ավելացնում ձիթապտղի ձեթը:
Բարի ախորժակ