Դդումով և տանձով խյուս 6-12 ամսականների համար

Զանազան մրգերի ու բանջարատեսակների համադրությամբ խյուսերի օգտագործումը չափազանց կարևոր է աճող օրգանիզմի համար, քանի որ փոխանցում է վիտամինների և հանքային նյութերի հսկա պաշար։

Այդպիսի սննդի կիրառման արդյունքում ամրանում է իմունային համակարգը, բարելավվում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքն ու արյան շրջանառությունը: Մրգի և բանջարեղենի հաճելի համադրություններ կարելի է ստանալ, ինչպիսին լինում է դդմի ու տանձի պարագայում։

 

Խյուսի պատրաստման եղանակը  

Վերցնում եք մեկ հասած տանձ, մեկ կտոր դդում և 100 մլ ջուր։ Հեռացնում եք տանձի ու դդմի կեղևը, սերմերը։ Տանձը բաժանում եք չորս կտորի, դդումը՝ բարակ շերտերի։ Կտրատված բաղադրիչները տեղավորում եք կաթսայում, ավելացնում ջուրը, կափարիչը դնում վրան և գազօջախը միացնում։ Եփում եք ոչ շատ ուժեղ կրակի վրա։ Վերջում հարկավոր է փափուկ բաղադրիչները հարել, իսկ խիտ ստացվելու դեպքում ավելացնել մի քիչ եռման ջուր։ 

 

Բարի ախորժակ