Անհրաժեշտ բաղադրիչներ
7-8 հատ սալորաչիր
1 բաժակ ջուր
Ինչպե՞ս պատրաստել
Հարկավոր է լվացված սալորաչրին ավելացնել եռման ջուր, ծածկել և թողնել մի քանի ժամ, նույնիսկ կարելի է ամբողջ գիշեր։
Այնուհետև քամում ենք մաղով, հյութն առանձնացնում, իսկ հատիկներն անցկացնում բլենդերով (կարելի է օգտագործել հարիչ)։
Եթե նկատում ենք՝ խիտ է ստացվել, մի փոքր ջուր եք լցնում, խառնուրդը հասցնում եռման աստիճանի և անմիջապես հանում գազօջախի վրայից։
Սալորաչրից պատրաստված այս խյուսն անհրաժեշտ է ուտել նույն օրը։
Օգտակարությունը
Սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ (E, բետա-կարոտին, PP, C և B խմբի վիտամիններ), միկրոէլեմենտներ (երկաթ, կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, կոբալտ, յոդ, ցինկ, ֆտոր, մանգան, պղինձ) և այլ օգտական նյութեր (շաքար, պեկտիններ, օրգանական թթուներ, օսլա, ածխաջրեր և սպիտակուցներ):
Բարի ախորժակ