Բրոկկոլիի համը, միախառնվելով բրնձի ու գազարի համերին, մեղմվում է և դառնում առավել հաճելի։ Այդպիսի համադրությամբ խյուս պատրաստելու համար կարող եք վերցնել՝
◾ 3 թեյի գդալ բրինձ
◾ 4 կտոր գազար
◾ 1 փունջ բրոկկոլի
Պատրաստման եղանակը
Բրինձը և գազարը հարկավոր է լցնել եռացող ջրում, եփել մոտավոր 15-20 րոպե։ Բրոկկոլին մանրացնում եք միայն լավ լվանալուց հետո, ապա դնում միջին կրակին՝ թողնելով 5-7 րոպե։ Եփված բաղադրիչները տեղավորում եք բլենդերում, ավելացնում մի փոքր ձիթապտղի ձեթ և հարում։ Փոքրիկի գունագեղ խյուսը պատրաստ է։
Բարի ախորժակ