Դդումը` եփված ջեռոցում

Ինչ է հարկավոր 

Դդում - 200 գ

Ջուր - 200 մլ

Շաքարավազ - 50 գ 

Ինչպես պատրաստել 

Շաքարավազն ու ջուրը լցնել կաթսայի մեջ և եռացնել: Դդումը մաքրել, կտրատել խորանարդաձև և լցնել կաթսայի մեջ: Եփել 5-7 րոպե: 

Թեթև եփված դդումը տեղափոխել ջեռոցի ամանի մեջ, դնել տաքացրած ջեռոցի մեջ և եփել 25 րոպե: 

Այս ընթացքում դդումը ջեռոցում փափկում է եւ կլանում քաղցրությունը: Մատուցելիս փխրեցնել պատառաքաղով:

 

 Բարի ախորժակ