Բանջարեղենով կրեմ-ապուր, որը կարելի է մատուցել սկսած 6-7 ամսականից

 

Կալորիականությունը՝ 50 կկալ

Սպիտակուց՝ 1 գրամ

Յուղայնություն՝ 1 գրամ

Ածխաջրեր՝ 4 գրամ

 Անհրաժեշտ է՝ 

Բրոկոլի՝ 300 գրամ

Կարտոֆիլ՝ 200 գրամ

Դդմիկ՝ 60 գրամ

Ջուր՝ 1 լիտր

Կարագ

 

Պատրաստման եղանակը

 

Նախ պետք է բանջարեղենը լվանալ, մաքրել, կեղևազրկել, այնուհետև կտրատել միջին չափսի խորանարդիկներ։  

Ջրով լի կաթսան դնել կրակի վրա ու եռացնել։ 

Կաթսայի մեջ լցնել կարտոֆիլը և եփել 15 րոպե։ Կրակը պետք է լինի միջին ուժգնության։ 

Այնուհետև կրակը դարձնել մարմանդ, իսկ կաթսայի մեջ ավելացնել բրոկոլին ու դդմիկը։ Եփել 15 րոպե։ 

Բանջարեղենը կաթսայից մեկ այլ ափսե տեղափոխեք և թողեք, որ սառչի։ 

Սառչելուց հետո բանջարեղենը հարեք բլենդերով մինչև դառնա խյուս։

Բանջարեղենային կրեմ-ապուրը պատրաստ է։ Մատուցելիս փոքր-ինչ տաքացնել, ավելացնել փոքր կտոր կարագ։

 

Բարի ախորժակ