Երեխային ջրով կոփելը դիմադրողականությունը բարձրացնելու ամենատարածված միջոցներից է: Ջրի ազդեցությունը փոքրիկի օրգանիզմի վրա շատ ավելի մեծ է, քան օդինը: +26C տաքությամբ ջրով կոփման արդյունքը հավասար է օդի +5 C-ով կոփմանը:
Եթե Ձեր փոքրիկը մի քանի ամսական է, ապա խորհուրդ է տրվում սկսել լվացումներով և խոնավ շփումներով: 1 տարեկանից հետո փոքրիկներին թուլատրվում է ջրային կոփման բոլոր տեսակի գործողությունները, ներառյալ ցնցուղը:
Լվացումներ
Ջրի սկզբնական աստիճանը պետք է լինի +26-28C, այսինքն մի քիչ ավելին, քան սենյակային ջերմաստիճանն է: Աստիճանաբար ջերմաստիճանը պետք է նվազի 0,5-1-ով: Լվացումները պետք է կատարել հետևողականորեն` ամեն օր առավոտյան ժամերին և գիշերային քնից առաջ: Ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների համար առավոտյան ջրային գործողությունները ուժ, առույգություն և էներգիա են հաղորդում:
Խոնավ շփումներ
Շփումը ջրային կոփման հաջորդ փուլն է: Այս դեպքում ջրի սկզբնական ջերմաստիճանը +33-34C է, այնուհետև 4-5 շաբաթվա ընթացքում աստիճանաբար պետք է նվազի մինչև +24-25C: Փաստորեն այն հավասարվում է աղբյուրի ջրի սառնության: Խոնավ շփումներն անհրաժեշտ է կատարել փափուկ ձեռնոցով կամ օգտագործել թանզիֆի (մառլյա) կտոր:
Շփման ժամանակ Ձեր շարժումների ուղղությունները պետք է նմանվեն մերսման`
- Մատներից մինչև ուս
- Կրծոսկրից սկսած շրջանաձև տարածում
- Ոտնաթաթից մինչև ազդր
- Ողնաշարի գծով դեպի կողքեր
- Ազդրից մինչև գոտկատեղ
Բոլոր շարժումները կատարել նրբորեն, առանց վնասելու փոքրիկի նուրբ մաշկը: Մարմնի յուրաքանչյուր մասին շփումները պետք է կրկնել 3-4 անգամ: Սկզբնական շրջանում, երբ շփում եք փոքրիկի մարմնի վերին հատվածը, անմիջապես պետք է շապիկ հագցնել և ապա շարունակել ոտքերի և խնձորակի շփումները: Գործողությունից հետո փոքրիկին պետք է թեթևակի շփել մինչև մաշկը մի փոքր կարմրի, ապա հագցնել:
Շարունակելի