6 ամսականը բավականին լուրջ տարիք է փոքրիկի համար: Ձեր փոքրիկը արդեն մեծացել է, դրա հետ մեկտեղ սկսում են ավելանալ խնդիրները` կերակրումը, ատամների աճը, նաև ինտելեկտուալ և հոգևոր զարգացումը:
Փոքրիկ մարդուկն արդեն շատ բաներ գերազանց գիտակցում է, և դուք նույնպես սկսել եք նրան լավ հասկանալ: Նա էլ առաջվա պես փխրուն չէ և սկսել է «բնավորություն ցուցաբերել»: Նա սովորել է նստել և ուսումնասիրում է շրջակա իրականությունը մեծ հետաքրքրությամբ: Մեծացել է նաև փոքր առարկաների հանդեպ հետաքրքրությունը: Նա կարող է անվերջ թակել սեղանին և վերցնել այն խաղալիքը, որը հենց ինքն է ուզում:
Խորհուրդ № 1- Փոքրիկի նետած խաղալիքները հարկավոր է հետ վերցնել և դնել տեղը, որպեսզի նա կարողանա հավերժ վայելել խաղի ընթացքը: 8-10 ամսականում փոքրիկին արդեն կարող եք ցույց տալ, թե ինչպես հավաքել բուրգ կամ մի արկղից մյուսը խորանարդիկներ տեղափախել: Նրան նաև դուր է տալիս հրել և տեղաշարժել մեծ առարկաներ: Հետևեք, որ դրանք լինեն անվտանգ (գնդակ, բազմոցի բարձեր): Մեկ տարեկանում նա արդեն պետք է կարողանա բուրգ հավաքել (մի անհանգստացեք եթե նա դա ամբողջությամբ մենակ չի անում և գտնել նկարի երկրորդ մասը: Շատ օգտակար են խորանարդիկներով խաղերը. նա պետք է կարողանա 2-3 խորանարդիկ դնել իրար վրա: Սկզբնական շրջանում նա չի նայի խորանարդիկներին , այլ կնայի մեծահասակներին, որ խորանարդիկները իրար վրա են դնում: Ապա շուտով ինքն էլ կսովորի նույնը անել. փոքրիկները շատ շուտ են յուրացնում նորը, կրկնօրինակում մեծահասակներին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է զրուցել նրա հետ, լավ արտաբերել յուրաքանչյուր բառ: Հարկավոր է ուշարություն դարձնել խաղալիքների չափսերին և ասել , օրինակ` «սա մեծ խորանարդ է» կամ «սա փոքր օղակ է»:
Զբաղվեք փոքրիկի հետ, կարդացեք ռիթմիկ բանաստեղծություններ, որը կնպաստի նրա խոսքի ինտոնացիայի զարգացմանը: 6-7 ամսական նա դառնում է շատախոս և աղմկոտ: Նա հաճախ «գղգղում» է և լացում: Սա ժամանակաշրջան է, երբ հարկավոր է ամբողջությամբ տրվել փոքրիկի խոսքի զարգացմանը: Չմոռանաք շարունակել ասել նրան առարկաների անունները, նաև վանկերով արտաբերել դրանք` «Աղ-վես, մուկ, մա-մա»:
Խորհուրդ № 2- Աշխատեք չփսփսալ, չգոռալ փոքրիկի հետ` խոսեք հանգիստ, քնքուշ ձայնով: Կարծիք կա, որ մեծահասակների շաղակրատանքն ուշացնում փոքրիկի խոսքի զարգացումը: Խոսքը ուշանում է, երբ ծնողները անընդմեջ անցնում դառնում և զրուցում են նրա հետ` հնարավորություն չտալով, որ փոքրիկն էլ փորձի արտահայտվել: Բացի այդ, նրա մոտ նման պարագայում խոսել փորձելու ցանկություն չի առաջանում:
Խորհուրդ № 3- Սկսեք նրա հետ ձայնագրված հեքիաթներ լսել: Սկզբից նա դրան ուշադրություն չի դարձնի: Սակայն որոշ ժամանկ հետո, երբ դուք պարբերաբար դա լսեք, նա կսկսի «գղգղալ» և կհետաքրքրվի, թե որտեղից է գալիս ձայնը: Որպեսզի դա ի կատար ածվի, անհրաժեշտ է, որ ունկնդրման ժամանակ լինեք նրա հետ. այդպես են կարծում շատ մանկաբույժներ: Չէ որ հենց դուք եք նրա համար օրինակ խոսելու և խոսքը հասկանալու: Ցանկալի է, որ ձեր ընտրած ձայնասկավառակը լինի զուգակցված երաժշտությամբ և լի ինտոնացիաներով: Տեքստը դեռ էական նշանակություն չունի:
Խորհուրդ № 4- Եթե դուք նրան արդեն մարզում եք, կարող եք ավելացնել ուժային վարժությունները:
Խորհուրդ № 5- Ուշադրություն դարձրեք Ձեր փոքրիկի խառնվածքին և մի պահանջեք նրանից վարքի իդեալական դրսևորում:
Նյութն ըստ kid.ru կայքի