Խաղեր մինչև 12 ամսական երեխաների համար

Խաղեր 7 ամսական երեխայի համար

Երեխայի ունակությունները գնալով ավելանում են: Ժամանակն է խաղալիքների արկղում ներառել նաև «թասիկներ», որոնց վրա կարող է անվտանգ փայտիկով թխկթխկացնել ու ձայներ ստանալ։ 

Խաղեր 8 ամսական երեխայի համար

Ժամանակն է երեխային սովորեցնել «սողալ»: Նրա առջև` որոշակի հեռավորության վրա, դրեք խաղալիքը, և թող առանց ձեր օգնության հասնի դրան:

Խաղեր 9 ամսական երեխայի համար

Հնարավոր է`նրան դուր կգա տարբեր չափսի և գույնի բաժակների հավաքածուն, որոնց մեջ կարելի է ջուր լցնել ու դատարկել:

Խաղեր 10 ամսական երեխայի համար

Նա արդեն ոտքի վրա ինքնուրույն կանգնելու առաջին փորձերն է անում, նաև կարող է երկու մատով` բթով և ցուցամատով, վերցնել հատիկները։ ժամանակն է մանկիկին սովորեցնել գրքի էջերը թերթել:

Խաղեր 11 ամսական երեխայի համար

Երեխան կարող է մեկ ձեռքով բռնվելով կանգնել, նոր խաղալիքները հատակին է նետում:  Օգտվեք առիթից և նրան սովորեցրեք ոչ միայն խաղալիքները հատակին նետել, այլ նաև այնտեղից վերցնել: Մի քանի խաղալիքների վրա երկար ժապավեններ կապեք: Թող փոքրիկը դրանք հատակին նետելուց հետո փորձի հետ քաշել դրանք:

Խաղեր 12 ամսական երեխայի համար

Մանկիկն արդեն չորեքթաթ «վազվզում» է տնով մեկ:  Հավանաբար նրան դուր կգա «թունել» խաղը: Ձեռքի տակ եղած իրերով թունել կառուցեք, որը նա պետք է հաղթահարի: Իհարկե, նախ և առաջ դուք նրան պետք է ցույց տաք թունելը հաղթահարելու եղանակը: Իսկ փոքրիկն արագ կյուրացնի և իսկական մաստեր-կլաս ցույց կտա: Մի՛ մոռացեք նաև խորանարդիկներն ու երկրաչափական այլ պատկերներով խաղալիքները: Դրանք երեխային սովորեցնում են տարբերակել ձևերը և չափսերը, համադրել միմյանց հետ և ստանալ մեկ ամբողջական առարկա:

 

Ն