Մածունով և մրգերով օգտակար նախաճաշ․ բաղադրատոմս՝ «Իմ փոքրիկ»-ից

Ամենօրյա լիարժեք և առողջարար նախաճաշը չափազանց կարևոր է երեխայի համար, որովհետև ապահովում է օրգանիզմն էներգիայով ու բարձրացնում մտավոր աշխատունակությունը։

Եթե ​​երեխան առավոտյան ժամերին կանոնավոր կերպով ստանում է իր աճի համար անհրաժեշտ վիտամինները, ապա նրա դեպքում վիրուսային, ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը էականորեն նվազում է: Բալիկի նյութափոխանակությունը պետք է միշտ նորմայում լինի և չդանդաղի, որպեսզի նա ունենա լավ ինքնազգացողություն, լինի առույգ ու շրջի լավ  տրամադրությամբ: Մենք առաջարկում ենք համեղ և օգտակար նախաճաշի բաղադրատոմս, որի համար անհրաժեշտ է վերցնել․

 

✓ Մյուսլի

✓ Մածուն

✓ Կտրատած բանան

✓ Թարմ կամ սառեցված հատապտուղներ

✓ Դդմի կորիզ

✓ Նուշ

✓ Դարչին (ըստ ցանկության)

 

Մածունը, մանրացված միրգն ու մյուսլին խառնում եք։ Թարմ կամ սառեցված հատապտուղները ջրի տակ ցողում եք և լցնում ընդհանուր զանգվածի մեջ։ Նախաճաշը զարդարում եք նուշով ու դդմի կորիզներով։    

 

Բարի ախորժակ