Ինչպես պատրաստել քինոայով աղցան․ բաղադրատոմս՝ «Իմ փոքրիկ»-ից

Սագախոտը կամ քինոան անչափ օգտակար է, այն պարունակում է A, E և B վիտամիններ, հարուստ է բջջանյութով, կալցիումով, մագնեզիումով, ցինկով, ֆոսֆորով, երկաթով։

Գենետիկորեն չմոդիֆիկացված սննդամթերք է։ Լավացնում է մարսողությունը, նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, պայքարում ավելորդ քաշի և վաղաժամ ծերացման դեմ։ Ունի հակաբորբոքային, հակավիրուսային, հակաքաղցկեղային և հակասթրեսային ազդեցություն։ Կարող է օգտագործվել երեխաների կերակրացանկում՝ սկսած 8-10 ամսականից: 

Այսօր «Իմ փոքրիկ»-ն առաջարկում է պատրաստել քինոայով աղցան։ Ահա բաղադրատոմսը․

 

Անհրաժեշտ է՝

  • հազար,
  • սալորաչիր,
  • քինոա,
  • լոլիկ,
  • թարմ ճակնդեղ,
  • սպիտակ քունջութ,
  • ձիթապտղի ձեթ,
  • քաղցր, կարմիր փոշի պղպեղ

 

Ինչպե՞ս պատրաստել՝

 

Նախևառաջ պետք է քինոան լվանալ և եփել այնքան, մինչև այն ուռչի, ապա անհրաժեշտ է քամել։ Առաջին ջուրը կարող եք թափել, որպեսզի դառնահամ չմնա։

Լավ լվացեք բոլոր բանջարեղենները և կտրատեք, երկու մասի կիսեք նաև սալորաչիրը, ավելացրեք քինոան, քունջութը,  պղպեղը և ձիթայուղը, ապա խառնեք։ 

Աղցանը պատրաստ է։

 

Բարի ախորժակ