Պիցցա թարմ բանջարեղենով

Ինչ է հարկավոր (15 բաժնի համար) 

Խմոր (սառեցրած, առանց խմորիչի) - 2 փաթեթ

Սամիթ - 100 գ

Հալած պանիր կամ կաթնաշոռ 200 գ

Գազար - 2 հատ (միջին չափի)

Բրոկկոլի - 200 գ

 

Լոլիկ - 200 գ

Կանաչ սոխ - 4 ճյուղ

Սև ձիթապտուղ` առանց կորիզի - 400-450 գ ( մոտ 1 տուփ) 

Ինչպես պատրաստել 

Հարկավոր է սառեցրած խմորի 2 փաթեթը միացնել իրար, խմորը գրտնակել օվալաձև, այնուհետև խմորին մեծ  ուղղանկյունու տեսք տալ: Խմորը դնել թավայի մեջ, եփել 375° ջերմաստիճանում 10-12 րոպե: Պատրաստի խմորը հանել ջեռոցից և թողնել հովանա սենյակային ջերմաստիճանում:

Հարկավոր է սամիթը լվանալ և մանր կտրատել, խառնել հալած պանրին կամ կաթնաշոռին: Պատրաստված զանգվածը քսել եփած խմորին:

Բրոկկոլին, գազարը, լոլիկը լավ լվանալ և կտրատել: Այնուհետև դասավորել սամիթով և կաթնաշոռով կամ պանրով պատած խմորի վրա: Ձիթապտուղը ևս կտրատել օղակաձև և դնել պիցցայի վրա:

Վիտամիններով հարուստ բանջարեղենային պիցցան պատրաստ է:

 Բարի ախորժակ