Ինչ է հարկավոր
Բալ (չորացրած) - 0.5 բաժակ
Շաքարավազ - 1 բաժակ
Քրքում (Шафран) - 0.5 թեյի գդալ
Կաթնաշոռ - 500 գ
Կիտրոնի կեղեւ - 5 գ
Ձու - 3 հատ
Վանիլային շաքարավազ - 1 տուփ
Կարտոֆիլ (եփած) - 2 հատ
Կարագ - 50 գ
Գլազուրի համար հարկավոր է
Կակաոյի փոշի - 2 ճաշի գդալ
Կաթ - 3 ճաշի գդալ
Կարագ - 1 ճաշի գդալ
Շաքարավազ - 0.5 բաժակ
Ինչպես պատրաստել
Հարկավոր է շաքարավազը խառնել կաթնաշոռի, վանիլային շաքարավազի, ձվի, կարտոֆիլի (պյուրե պատրաստած), փափկացրած կարագի հետ: Գնդիկներ չթողնելու համար լավ կլինի հարել հարիչով: Այնուհետև ցանել քուրքումը և հարել մինչև փրփրի:
Բալի վրա լցնել եռացրած ջուր և թողնել 15 րոպե: Այնուհետև ջուրը թափել, չորացնել թղթե սրբիչով և լցնել պատրաստված զանգվածի վրա: Տարայի մեջ դնել ջեռոցի թուղթը և լցնել զանգվածը: 50 րոպե եփել 180-190 ջերմաստիճանի տակ:
Մինչև պանրիկի եփելը կարելի է պատրաստել գլազուրը:
Շաքարավազը, կաթը, կակաոն հարկավոր է խառնել և եփել մինչև պնդանա: Վերջում ավելացնել կարագը:
Սառեցրած պանրիկների վրա լցնել գլազուրը:
Բարի ախորժակ