Ոլոռով եւ գազարով խյուս

Ինչ է հարկավոր 

Ոլոռ - 1 բաժակ

Գազար - 1 հատ

Մաղադանոս - 3 ճյուղ

Սամիթ - 3 ճյուղ

Ձիթապտղի յուղ - 50 գ

Աղ  

 

Ինչպես պատրաստել 

Ոլոռը թրջել տաք ջրի մեջ 2-3 ժամ: Այնուհետև ջուրը թափել, կաթսայի մեջ լցնել նոր, սառը ջուր և ոլոռը: Ջուրը պետք է լինի ոլոռից 2 անգամ շատ: Կաթսան դնել կրակի վրա և եռալուց հետո ևս կես ժամ եփել ուժեղ կրակի վրա: 

Գազարը հարկավոր է լվանալ, մաքրել կեղևը: Բլենդերի մեջ դնել գազարը, կանաչին, ձիթապտղի յուղը, աննշան աղ, ինչպես նաև եփած ոլոռը: Հարել մինչև պյուրե դառնալը: Եթե խյուսը ստացվել է փոքր-ինչ պինդ, կարելի է ավելացնել տաք ջուր և լավ հարել:

 

Բարի ախորժակ