Բիսկվիթային արջուկ. համեղ և արագ բաղադրատոմս

Ինչ է հարկավոր

Ձու -  4 հատ,

Շաքարավազ - 1 բաժակ,

 Ալյուր - 1 բաժակ,

Ձեթ (ցանկալի է անհամ) - 3 ճաշի գդալ,

Եռացրած ջուր - 3 ճաշի գդալ,

Սոդա - 1 թեյի գդալ,

Վանիլին: 

Ինչպես պատրաստել

Ձուն և շաքարավազը հարկավոր է հարել միասին մոտ 5 րոպե, մինչև լավ բարձրանա: Ավելացնել ալյուրը, սոդան, վանիլինը և լավ խառնելԱյնուհետև ավելացնել նաև ձեթն ու ջուրը, վերջինը` պարտադիր եռացրած:

Կարելի է ավելացնել նաև կակաո:

Ստացված զանգվածը լցնել արջուկի ձև ունեցող ամանների մեջ և եփել: 

Եթե ցանկանում եք, որ թխվածքաբլիթի մեջ  լինի կրեմ, ապա ամանների մեջ հարկավոր է մի փոքր լցնել պատրաստված զանգվածից, այնուհետև շոկոլադե կրեմ կամ խտացրած կաթ, հետո նորից պատրաստված զանգվածը: 

 Բարի ախորժակ: