Բաղադրությունը
- 4 ճաշի գդալ ալյուր
- Բուսական յուղ տապակելու համար
Պատրաստման եղանակը
Առաջին քայլ
Մաքրել կարտոֆիլը, խաշել։ Մաղադանոսը և սամիթը լվանալ և մանրացնել։ Քերել պանիրը։ Խաշած կարտոֆիլով պատրաստել պյուրե։ Ավելացնել ձու, կարագ, պանիր և կանաչիները։ Համեմել աղով և պղպեղով, խառնել։
Երկորդ քայլ
Ալյուրը շաղ տալ և այդ մակերեսի վրա դնել կարտոֆիլային զանգվածը, հունցել այնպես, որ ստացված զանգվածը մոտավորապես 1 սմ լինի։ Ոչ մեծ բաժակով ստացված զանգվածը բաժանել շրջանակների։ Շրջանակները թաթախել ալյուրով, և տապակել բուսական յուղով նախապես տաքացված թավայի մեջ։ Յուրաքանչյուր կողմը տապակել 2 րոպե։