Անհրաժեշտ է՝
Կարագ՝ 100 գր
Ալյուր՝ 200-250 գր
Թթվասեր՝ 1 ճ/գդ
Ձվի դեղնուց՝ 1 հատ
Սննդի գունանյութ՝ ըստ ցանկության
Շաքարի փոշի՝ 100 գր
Վանիլին՝ 0/5 թ/գդ
Աղ՝ 1/3 թ/գդ
Ինչպես պատրաստել՝
Բացի ալյուրից, բոլոր բաղադրիչները լցնել մեկ տարայի մեջ և խառնել: Ալյուրը մաղել մեկ այլ տարայի մեջ, ապա խառնել զանգվածները և փափուկ, ձեռքերին չկպչող ու առաձգական խմոր հունցել:
Ստացված խմորի 1/3 մասն առանձնացել: Խմորի 2/3 մասն ուղղանկյունաձև գրտնակել և 1 ժամով սառնարանում դնել:
Խմորի 1/3 մասը բաժանել այնքան մասի, որքան սննդային գունանյութ ունեք: Գունանյութերը խառնել խմորի գնդիկների հետ, այնուհետև սննդային թաղանթով ծածկել և սառցարանը դնել:
Ուղղանկյունաձև գրտնակած խմորը սառցարանից հանել և նեղ գծերով կտրատել, ինչից հետո վրան ձու քսել:
Գունավոր խմորից պատրաստել մատիտի միջուկը: Այնուհետև գունավոր խմորը փաթաթել բաց գույնի խմորով:
Թխվածքաբլիթները դնել տապակի մեջ՝ ծածկված ջեռոցի յուղապատ թղթով և վրան ձու քսել:
Թխել 15-20 րոպե մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում այնքան, որ ոսկեգույն երանգ ստանա:
Թողնել այնքան, որ թխվածքաբլիթներն ամբողջությամբ սառչեն: Այնուհետև թեթևակի սրել՝ մատիտի տեսք հաղորդելով: