Բրոկկոլիով և գազարով խյուս 6-12 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչները 

Գազար - կես հատ

Ծաղկակաղամբ և բրոկկոլի - մոտ 50 գ

Ձիթապտղի ձեթ

  

Պատրաստման ընթացքը

1․ Վերցնում եք գազարը, ծաղկակաղամբն ու բրոկկոլին, մանրակրկիտ լվանում եք և կտրատում։

2․ Բանջարեղենը լցնում եք միջին քանակությամբ ջրի մեջ, 10-15 րոպե եփում։ Եթե ցանկանաք, կարող եք ավելացնել նաև կանաչի:

3․ Պատրաստ լինելուց հետո ավելացնում եք մի քիչ ձիթապտղի ձեթ և հարում, որից հետո կարող եք մատուցել փոքրիկին։

 

Բարի ախորժակ