Ինչ է հարկավոր
Պաստերիզացված կաթ - 4 լ
Քացախ - 4 ճաշի գդալ
Աղ - 1 ճաշի գդալ
Ջուր - 0.5 լ
Ինչպես պատրաստել
Թանզիֆը 4 շերտ անել, դնել կաթսայի վրա և լցնել կաթը, ապա եռացնել: Այնուհետև կաթին ավելացնել քացախ և խառնել փայտե գդալով: Այդ ընթացքում կաթը խտանում է` դառնալով կաթնաշոռանման զանգված:
Ամանի մեջ հարկավոր է դնել քամիչը, դրա մեջ տեղավորել թանզիֆը և ստացված զանգվածը լցնել այնպես, որ քամվի: Քամած ջուրը թափել, իսկ թանզիֆի վրա մնացած զանգվածը փաթաթել նույն թանզիֆով: Այնուհետև զանգվածը ծածկել հարմար ամանով և վրան դնել ջրով լի 3 լիտրանոց տարա: Թողնել այդպես 1-1.5 ժամ:
Պատրաստել աղաջուր. 0.5 լ ջրին ավելացնել 1 ճաշի գդալ աղ և լավ խառնել: Պանիրը հարկավոր է դնել աղաջրի մեջ և թողնել մեկ գիշեր:
Առավոտյան հանել աղաջրից, կտրատել կտորներով և մատուցել:
Բարի ախորժակ