Բանանը շատ կարեւոր միրգ է փոքրիկի սննդացանկում: Այն հեշտորեն վերածվում է խյուսի ու նաեւ շատ սննդարար է, դրա համար էլ 6-7 ամսականից սկսում են տալ ներառել երեխայի նախաճաշում:
Բայց եթե փոքրիկը մեծացել ու հեշտությամբ կամ հաճույքով չի ուտում բանանը, ապա եկեք միասին այս արեւադարձային մրգից ջրահարս պատրաստենք: Վերցրեք 2 բանան, լավ լվացեք, հետո մաքրեք կեղեւն ու մեկը դրեք ափսեի մեջ: Մյուս բանանից պատրաստեք ջրահարսի մազերն ու նաեւ պոչը:
Որպեսզի ջրահարսն ավելի գեղեցիկ, ախորժաբեր ու սննդարար լինի, վրան չամիչ ու չիր շարեք:
Ի դեպ, միշտ հիշեք, որ բանանը չարաշահել չի կարելի, այն ոչ միայն փորկապություն կարող է առաջացնել, այլեւ ալերգիա: Քչերը գիտեն, բայց բանանից կարող է սրվել նաեւ դիաթեզը: Սակայն այս միրգը շատ օգտակար է լյարդի ու երիկամների համար
Բարի ախորժակ