Կարելի է պատրաստել նաև այլ մրգերով, հատկապես խնձորով: Իսկ ջեռոցում եփելու փոխարեն` չորացնել դրսում, թարմ օդին:
Ինչ է հարկավոր
Սալոր - 1 կգ,
Շաքարավազ - ըստ ցանկության (մոտ 100-200 գ):
Ինչպես պատրաստել
Հարկավոր է լվանալ սալորը, բաժանել երկու մասի և հանել կորիզը: Կտորները լցնել կաթսայի մեջ, փակել կափարիչով և եփել կրակի վրա մինչև սալորը փափկի:
Եփված սալորը պետք է մանրացնել ընկղմվող բլենդերով, որպեսզի դառնա խյուսանման զանգված: Խյուսին ավելացնել շաքարավազ, խառնել և դնել կրակի վրա: Եփել բաց կափարիչով, անընդհատ խառնել մինչև պնդանա (որքան շատ եփվի խյուսը, այնքան ավելի քիչ պետք է չորացնել ջեռոցում):
Ջեռոցի ամանը հարկավոր է ծածկել թխման թերթիկով, վրան լցնել սալորի խյուսը և լավ հարթեցնել:
Դնել տաքացրած ջեռոցը, չորացնել 3-4 ժամ 100°C ջերմաստիճանի տակ: 3 ժամ հետո կարելի է շրջել մյուս երեսի վրա այնպես, որ թուղթը լինի դեպի վերև:
Լավաշը պատրաստ է, երբ չի կպչում ձեռքին:
Պատրաստված լավաշը հարկավոր է առանձնացնել թղթից, կտրատել երկար կտորների, դնել ամանի կամ տարայի մեջ և պահել սառնարանում:
Բարի ախորժակ