Ինչ է հարկավոր
Կաթնաշոռ - 250 գ
Ձու - 2 հատ
Շաքարավազ - 1 ճաշի գդալ
Կերակրի սոդա - 1 թեյի գդալ
Քացախ - 1 թեյի գդալ
Օսլա - 1 թեյի գդալ
Թթվասեր - 2 ճաշի գդալ
Աղ - ըստ ցանկության
Մաննի - 1 ճաշի գդալ
Ալյուր - 1 բաժակ
Վանիլին
Ձեթ
Շաքարավազի փոշի
Ինչպես պատրաստել
Հարկավոր է խառնել կաթնաշոռը սոդայի և օսլայի հետ, որից հետո ավելացնել թթվասերը:
Կաթնաշոռին հարկավոր է ավելացնել շաքարավազը և աղը, ձուն և վանիլինը, այնուհետև մաննին ու ալյուրը և ամբողջը խառնել: Պատրաստել փոքրիկ կլորակներ, որոնք հետո պետք է դառնան փքաբլիթներ: Թաթախել ալյուրի մեջ և դնել եռացրած ձեթի մեջ:
Երբ փքաբլիթներն ուռչեն ու կարմրեն, հարկավոր է հանել քամիչով և թողնել, որպեսզի քամվի ավելորդ ձեթը:
Պատրաստված փքաբլիթների վրա կարելի է ցանել շաքարավազի փոշի։
Բարի ախորժակ