Խմորի համար անհրաժեշտ է
Կեֆիր - 1 բաժակ
Ալյուր - 4 բաժակ
Ձու - 2 հատ
Բուսական յուղ - 2 ճաշի գդալ
Սոդա - 1 թեյի գդալ
Շաքարավազ - 2 թեյի գդալ
Աղ -1 թեյի գդալ
Միջուկի համար անհրաժեշտ է
Ձու - 6 հատ
Կանաչ սոխ
Աղ
Աղացած պղպեղ (ցանկության դեպքում` մի փոքր)
Ինչպես պատրաստել միջուկը
Եփած ձուն և կանաչ սոխը մանր կտրատել և աղ անել՝ ըստ ճաշակի: Եթե միջուկը փոքր-ինչ փխրուն է, կարելի է մի փոքր հալած կարագ ավելացնել: Ավելացնել աղացած պղպեղ` ըստ ցանկության:
Ինչպես պատրաստել խմորը`
Կեֆիրը դատարկել տարայի մեջ, ավելացնել սոդա, խառնել և սպասել: Երբ կեֆիրն այլևս չի փրփրում, ավելացնել աղ, շաքարավազ, բուսական յուղ և ձու: Հարկավոր է հարել պատառաքաղով` աստիճանաբար ավելացնելով ալյուրը: Հունցել փափուկ խմոր: Այն պետք է ստացվի միատարր և չկպչի ձեռքերին:
Խմորը հարկավոր է բաժանել փոքր մասերի, այնուհետև բացել, մեջտեղում դնել միջուկը և կարկանդակի ձև տալ: Եփել լավ եռացրած բուսական յուղի մեջ:
Բարի ախորժակ