Ինչ է հարկավոր
Եփած բրինձ (ռիզոտտո) - 400 գ
Պանիր - 50 գ
Ձու - 1 հատ
Պաքսիմատ` թաթախելու համար - 50 գ
Աղ, պղպեղ - ըստ ճաշակի
Ինչպես պատրաստել
Հարկավոր է պանիրը կտրատել փոքրիկ կտորների: Ամանի մեջ հարել ձուն: Ձեռքի ափի մեջ բացել եփած բրինձը, մեջը դնել մի կտոր պանիր և կլորացնել` սարքելով գնդիկներ:
Տապակի մեջ տաքացնել բուսական յուղը: Յուրաքանչյուր գնդիկը թաթախել ձվի մեջ, այնուհետև` պաքսիմատի մեջ և տապակել, մինչև դառնա ոսկեգույն:
Վերջում հարկավոր է չորացնել թղթե անձեռոցիկով և մատուցել սիրելի սոուսով:
Բարի ախորժակ