Խմորի համար անհրաժեշտ է `
Ալյուր - 1 բաժակ
Ջուր - 0.5 բաժակ
Շաքարավազ - 0.5 բաժակ
Կարագ - կես տուփ
Ձու - 4 հատ
Աղ - մի պտղունց
Կրեմի համար անհրաժեշտ է`
Սերուցք - 0.5 բաժակ
Շաքարավազ - 3 ճաշի գդալ
Օսլա - 1 թեյի գդալ
Ձու - 3 հատ
Նարնջի հյութ - կես բաժակ
Ինչպես պատրաստել
Հարկավոր է կաթսայի մեջ եռացնել ջուրը, ավելացնել շաքարավազը, կարագը, աղը: Անընդհատ խառնելով` ավելացնել ալյուրը, մինչև պնդանա: Թողնել հանգստանա: Այնուհետև ավելացնել հավկիթը և լավ խառնել: Տապակի վրա ալյուր ցանել: Ստացված զանգվածից առանձնացնել ոչ մեծ գնդիկներ և դնել տապակի վրա: Թխել ոչ շատ տաք ջեռոցում 30 րոպե:
Կրեմի պատրաստման համար հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ և տաքացնել մի քանի րոպե` անընդհատ խառնելով:
Թխվածքի վերևի մասից պետք է կտրել և լցնել սառը կրեմը, վերջում ցանել շաքարի փոշի:
Բարի ախորժակ