Չնայած բադրիջանի բազմաթիվ օգտակար հատկություններին, շատ երեխաներ չեն սիրում այս բանջարեղենը: Ուստի մայրիկները ստիպված հորինում են բազմազան հետաքրքիր բաղադրատոմսեր, օրինակ, պանրով լցոնված բադրիջանը, որը, հավանաբար դուր կգա ձեր ընտանիքի բոլոր անդամներին:
Պանրով լցոնված բադրիջան պատրաստելը շատ հեշտ է, և ամենակարևորը` արագ:
Լցոնված բադրիջան պատրաստելու համար հարկավոր է.
300 գրամ բադրիջան,
2 հավի ձու,
50 գրամ պանիր,
30 գրամ սերուցքային կարագ:
Բադրիջանները լավ լվացեք, կտրեք պոչը, երկու կես արեք: Հեռացրեք կորիզները և բանջարեղենները մի փոքր եփեք աղի ջրում: Միջուկի համար խաշեք ձվերը, մանր կտրատեք, քերիչով անցկացրեք պանիրը: Բոլոր բաղադրիչները լավ խառնել և ավելացնել կարագը: Բադրիջանի կեսերի վրա լցրեք միջուկը և դրեք 200 աստիճանի հասցրած ջեռոցը 5 րոպե:
Բարի ախորժակ: