Սա հիանալի այլընտրանք է դդումով ապուրին: Եթե երեխան չի սիրում դդումով ապուր, ապա կարող եք առաջարկել դդումով կեքս, որում կան դդումի բոլոր օգտակար նյութերը, սակայն որը չունի ապուրին հատուկ համը:
Հարկավոր է.
Դդումի միջուկ (փափկամաս)- 400 գրամ
Ձու- 2 հատ,
Ալյուր- 2 ճաշի գդալ
Շաքարավազ- 1 ճաշի գդալ
Ձեթ- 5 ճաշի գդալ
Սերուցքային կարագ- 25-30 գրամ
Մեկ լիմոնի միջուկ
Փխրեցուցիչ- 2 թեյի գդալ (կարելի է նաև առանց սրա):
Պատրաստման եղանակը.
Դդումը մաքրել, լվանալ, կտրատել: Դդումի կեսը եփել ոչ մեծ քանակությամբ ջրում և վերածել պյուրեի: Մնացածը կտրատել ոչ մեծ խորանարդիկներով և մի փոքր տապակել սերուցքային կարագով:
Խմորի պատրաստման եղանակը. Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել դդումի պյուրեն, լիմոնի միջուկը, ալյուրը, աղը և փխրեցուցիչը: Բոլորը լավ խառնել, ավելացնել դդումի խորանարդիկները և մեկ անգամ էլ լավ խառնել:
Խմորը լցնել յուղած կաղապարի մեջ և դնել տաքացած ջեռոցը: 200 աստիճան ջերմաստիճանի պարագայում եփել մոտ քառասուն րոպե:
Բարի ախորժակ: