Հաճախ է պատահում, որ մայրիկները գանգատվում են՝ փոքրիկս միրգ չի ուտում: Առաջարկում ենք բաղադրատոմս, որից չեն հրաժարվում անգամ ամենաքմահաճները:
Ինչ է հարկավոր
· Նարինջ
· Ելակ
· Խնձոր
· Բանան
· Բալ
· Կեռաս
· Հավկիթի սպիտակուց
· Շաքարավազ
· Դարչին
Ինչպես պատրաստել
Միրգը լավ լվանալ հոսող ջրի տակ, չորացնել, կտրատել, լցնել տարայի մեջ: Առանձնացնել հավկիթի սպիտակուցը և շաքարավազի հետ հարել այնքան, որ ստացվի մածուցիկ բեզե: Բեզեն լցնել կտրատված մրգի վրա ու ցանել դարչին:
Բարի ախորժակ