Ինչպես պաշտպանել երեխային համացանցում. կարևոր խորհուրդներ ծնողներին

Այսօր երեխաները շատ շուտ են սկսում օգտվել ինտերնետից։ Վաղ տարիքից փոքրիկները դիտում են մուլտֆիլմեր, խաղում են խաղեր, նայում ուսուցողական տեսանյութեր։

Թեև ինտերնետը կարող է զարգացնող և ուսուցողական միջավայր լինել, այն նաև ունի վտանգներ, որոնցից պետք է պաշտպանել երեխաներին՝ դեռ վաղ տարիքից։

1. Միշտ իրենց կողքին եղեք

Այս տարիքային խմբի երեխաները պետք է համացանցն օգտագործեն միայն մեծահասակի ներկայությամբ։ Նստեք երեխայի կողքին, երբ նա մուլտֆիլմ է դիտում կամ խաղ է խաղում։ Այսպես կարող եք վերահսկել բովանդակությունը և պատասխանել նրա հարցերին։

2. Ընտրեք միայն ապահով ու մանկական հարթակներ

Օգտվեք միայն երեխաների համար նախատեսված ծրագրերից ու կայքերից, օրինակ՝ YouTube Kids, Khan Academy Kids, PBS Kids և այլն։ Այս հարթակները ֆիլտրում են անպատշաճ բովանդակությունը և առաջարկում են կրթական ու զվարճալի նյութեր։

3. Սահմանեք ժամանակի շրջանակ

Երեխաների համար ինտերնետի օգտագործումը պետք է լինի սահմանափակ՝ օրական մինչև 1 ժամ։ Պետք է լինի բալանս խաղի, շարժման, ստեղծագործության և հանգստի միջև։

4. Պարզ ու հասկանալի կանոններ

Ստեղծեք համացանցի օգտագործման պարզ կանոններ, օրինակ՝

  • Ինտերնետ՝ միայն մայրիկի կամ հայրիկի հետ։

  • Չբացել անհայտ հղում կամ չճանաչած տեսանյութ։

  • Երբ ինչ-որ բան անհասկանալի կամ վախեցնող է՝ անմիջապես ասել ծնողին։

Կարող եք այս կանոնները կախել սենյակում՝ գեղեցիկ նկարչական տարբերակով։

5. ՉԱՓԻՑ ՇԱՏ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԿԱՆԵՐ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ

Նույնիսկ հայտնի մուլտերի անունով տեսանյութերը երբեմն պարունակում են վնասակար կամ անհասկանալի բովանդակություն։ Դրա համար կարևոր է չթողնել երեխային ինտերնետում մենակ՝ նույնիսկ «երեխաների» բաժնում։

6. Սովորեցրեք երեխային՝ ինչ է վտանգը

5-6 տարեկանից սկսած երեխային արդեն կարելի է բացատրել, որ ինտերնետում կան «վատ բաներ»՝ առանց վախեցնելու։ Օրինակ՝ ասեք․
«Որոշ մարդիկ համացանցում վատ մտադրություններ ունեն։ Եթե տեսնես ինչ-որ բան, որ վախենալու է կամ շատ տարօրինակ, միշտ ասա ինձ։ Ես քո կողքին եմ»։

 

Երեխաներն առավել զգայուն են՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ տեխնոլոգիական վտանգների առումով։ Ծնողի ակտիվ մասնակցությունը, վստահությունը, տեխնիկական հսկողությունը և միասին անցկացրած ժամանակը լավագույն պաշտպանությունն են։ Թող ինտերնետը դառնա զարգացնող և ապահով ընկեր՝ ոչ թե վտանգավոր անծանոթ։