7 գործնական քայլ՝ երեխայի ինքնագնահատականը բարձրացնելու համար

Սիրելի՛ ծնողներ,  ձեզ ենք ներկայացնում գործնական առաջարկներ՝ երեխայի ինքնագնահատականը բարձրացնելու համար, որոնք կարող եք կիրառել անմիջապես առօրյայում․


 

1. Սկսեք օրական «հավատքի խոսքերով»

Ամեն օր ասեք երեխային մեկ դրական միտք՝

  • «Ես հպարտ եմ քեզանով»
  • «Դու շատ խելացի ես»
  • «Ես վստահում եմ քեզ»
    Այս բառերն ամրապնդում են երեխայի ներսի ձայնը՝ դարձնելով այն ավելի ուժեղ ու վստահ։


 

2. Ստեղծեք «հաջողությունների տախտակ» տանը

Տանը մեկ անկյունում փակցրեք թուղթ կամ փոքր գրատախտակ և գրեք կամ նկարեք երեխայի ամենափոքր հաջողությունները․

  • «Ինքնուրույն հագնվեց»
  • «Ընկերոջը օգնեց»
  • «Չմոռացավ պայուսակը դասին»
    Տեսանելի ճանաչումը ոգևորում է շարունակել ջանանալ։

 


3. Տվեք երեխային «պատասխանատու փոքրիկի» դեր

 

Տարիքին համապատասխան փոքր գործեր վստահեք երեխային՝

  • սեղան գցել
  • ծաղիկ ջրել
  • ընտանի կենդանուն կերակրել
    Նա կզգա, որ իրեն վստահում են, և դա կբարձրացնի ինքնագնահատականը։

 


 

4. Երեխայի հետ ստեղծեք «ես կարող եմ» ցուցակ

Նստեք միասին ու գրեք այն բաները, որոնք երեխան արդեն կարողանում է անել, օրինակ՝

  • «Կարդալ մի փոքր»
  • «Պարել»
  • «Նկարել»

Այս ցուցակը հիշեցնում է երեխային իր ուժեղ կողմերը։

 


 

5. Օգտագործեք «եթե... ապա...» ձևաչափը սխալների ժամանակ

Փոխանակ՝ քննադատելու, փորձեք այս ձևով․
«Եթե հաջորդ անգամ ավելի ուշադիր լինես, ապա դա քեզ կօգնի ավելի լավ հիշել»
Սա շեշտադրում է առաջընթացը՝ առանց մեղադրելու։

 


 

6. Ձևակերպեք «սխալը նորմալ է» մթնոլորտ

Երբ դուք կամ երեխան սխալվում եք, բարձրաձայն ասեք՝

  • «Սխալվելը սովորելու ճանապարհն է»
  • «Իմ հերթն է սովորելու»
    Սա կօգնի, որ երեխան չկապի սխալը անհաջողության զգացողության հետ։

 


 

7. Միասին վերլուծեք մուլտֆիլմերի հերոսների ուժեղ կողմերը

Դիտելիս հարցրեք․

  • «Ի՞նչ ես սիրում այս հերոսի մեջ»
  • «Ի՞նչ ես կարծում՝ ինչի շնորհիվ նա հաղթեց»

Դա խթանում է սեփական ուժեղ կողմերը ճանաչելու ու քննարկելու ունակությունը։