Մինչ փոքիկի վրա «հարձակվելը» կոնֆետով և «Դե հերիք է լացես» գոռգռոցով, հիշեք, որ փոքրիկներին անհրաժեշտ է լացել:
Եթե փոքրիկը այդ տարիքում ճնշի ցավը, վախը, ատելությունը, բազմաթիվ քանակությամբ հոգեբանական խնդիրներ կարող են առաջ գալ պատանեկության և ավելի ուշ շրջանում: Այդ իսկ պատճառով թույլ տվեք, որ նա լացի, եթե անգամ բոլորը ձեզ են նայում, ու դուք ձեզ անհարմար եք զգում:
Ինչպե՞ս կանխել հիստերիան
Պետք է առաջին հերթին տարբերեք երեխայի հիստերիան և լացը: Եթե հասկանում եք, որ փոքրիկը սկանդալի շեմին է, ապա արեք հնարավորինը, որպեսզի կանգնեցնեք փոթորիկը: Օրինակ, հիշեցրեք կարևոր մի գործի մասին, որը պետք է անել: Առաջարկեք գնալ խանութ քաղցրավենիք կամ խաղալիք գնելու: Կարևոր է, որ Դուք չեք արգելում լացել, այլ առաջարկում եք մի կողմ դնել այդ զբաղմունքը և անել ավելի կարևոր մի բան:
Նաև կարող եք նրան առաջարկել, որ մի քիչ ավելի ցածր ձայնով լացի, որ չարթնացնի նկուղում քնած փիսիկին կամ իր հարևան ընկերուհուն: Եթե փոքրիկը լսի Ձեզ և սկսի ցածր ձայնով լացել, ապա մեծ է հավանականությունը, որը քիչ հետո կդադարի լացել:
Հիստերիայի ժամանակ շատ օգտակար են նաև զրույցները: Ձեզնից պահանջվում է միայն զրուցել ու զրուցել: Այդ ժամանկ նա կմոռանա լացի մասին և կփորձի հասկանալ, թե ինչ եք նրան փորձում հաղորդել և կցրվի իր տանջանքներից: Եվ մի հիանալի միջոց՝ դեղահաբեր լացի դեմ: Նախապես որևէ «հաբ» պայմանական կոչեք լացի դեմ դեղամիջոց: Ամեն անգամ, երբ զգում եք, որ ուր որ է փոքրիկի մոտ լացի նոպա կսկսվի, նրան տվեք լացի դեմ հաբ-կոնֆետը: Փոքրիկն այն կուտի ու կտրամադրվի, որ այլևս չպետք է լացի:
Այս բոլոր միջոցները լավ են նրանով, որ Դուք չեք արգելում փոքրիկին լացել, Դուք միայն առաջարկում եք նրան շեղվել և կենտրոնանալ ավելի կարևոր մի բանի վրա:
Խորհուրդ ծնողներին
Մանկական հիստերիան մեծ փորձություն է ծնողների նյարդային համակարգի համար, որին ոչ բոլորն են դիմանում: Դուք զգո՞ւմ եք , որ ատրաստ եք գոռալ կամ ապտակել փոքրիկին: Հիշեք, որ դրանով միայն կբարդացնեք իրավիճակը: Փորձեք ինքներդ հանգստանալ, հաշվեք մինչև տասը կամ հիշեք Ձեր կյանքից որևէ ուրախալի դրվագ: Այսպիսով հավանական է, որ կկարողանաք հանգստանալ ու խուսափել սխալ քայլից` փոքրիկին ապտակելուց:
Եթե Ձեր փոքրիկը առանց առիթ ու հաճախ հիստերիա է բարձրացնում, ընդունեք հանգստացնող դեղահաբեր: Երբեմն առանց դրանց միջամտության չի հաջողվում պահպանել ինքնատիրապետումը:
Նյութն ըստ molodayamama.ru կայքի