Հետաքրքիր փաստեր փոքրիկների մասին աշխարհի տարբեր երկրներից

Երեխաներն ամբողջ աշխարհում մեծանում են տարբեր միջավայրերում, սովորույթներով և արժեքներով։

Նրանց դաստիարակությունն ու խնամքը տարբեր երկրներում  տարբեր ձևեր ունի՝ կախված մշակույթից, կլիմայից, արժեքներից և պետական քաղաքականությունից։  Մինչ մի երկրում երեխաները մեծանում են խիստ կրթական միջավայրում, մեկ այլ երկրում նրանք ազատորեն խաղում են բնության գրկում։ Ստորև ներկայացնում ենք ամենահետաքրքիր փաստերը տարբեր երկրների  երեխաների մասին։


       Ճապոնիա

  • Վաղ տարիքում կարգապահություն՝ երեխաները դեռ փոքր տարիքից սովորում են մաքրություն, հասարակական վարքագիծ և հարգալից վերաբերմունք շրջապատի հանդեպ։

  • Երեխաները զբոսնում են հասարակական տրանսպորտով՝ ծնողները համարձակորեն ճամփորդում են նորածինների հետ, հաճախ միայնակ։

      Դանիա

  • Քունը բաց երկնքի տակ՝ դանիացի ծնողները սովոր են նորածիններին թողնել բակում քնելու՝ վստահ լինելով, որ թարմ օդը նպաստում է առողջությանը, նույնիսկ ձմռանը։

      Նորվեգիա

  • Բնության մանկապարտեզներ՝ երեխաներն օրեր են անցկացնում դրսում՝ ձյունի ու անձրևի պայմաններում, զարգացնելով ինքնուրույնություն և բնության հետ կապ։

      Ֆրանսիա

  • Սեղանի կուլտուրա մանկուց՝ անգամ փոքր տարիքում երեխաները սովորում են համտեսել տարբեր ուտեստներ, հասկանալ համերի նրբությունները։

       Ֆինլանդիա

  • Ուշ սկսվող դպրոց՝ երեխաներն այստեղ մինչև 7 տարեկանը ֆորմալ դասեր չեն ունենում, սովորում են խաղի միջոցով։

      Հարավային Կորեա

  • Ավելի վաղ զարգացում՝ 2-3 տարեկան երեխաները հաճախ սկսում են հաճախել լեզվի, երաժշտության և մաթեմատիկայի դասընթացների։

       Նոր Զելանդիա

  • Մաորի հոգևոր կապը՝ նորածիններն այստեղ համարվում են բնության և նախնիների շարունակությունը։ Ծնունդից առաջ երեխան «լսում է» համայնքի մասին աղոթքներ։

      Նիկարագուա

  • Ընտանեկան ներդաշնակություն՝ փոքրիկները հաճախ մասնակցում են ընտանեկան և գյուղական աշխատանքներին՝ իբրև ընտանիքի ակտիվ անդամներ։

       Նիդերլանդներ

  • Երջանիկ մանկություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նիդերլանդցի երեխաներն ամենաերջանիկներից են՝ ապահով և հավասարակշռված միջավայրի շնորհիվ։

       Հայաստան

  • Թոթովախոս երգերի և ավանդական հեքիաթների ժառանգություն՝ հայ փոքրիկները մեծանում են հարուստ լեզվամշակութային միջավայրում, որտեղ ընտանիքի ավանդույթները փոխանցվում են հեքիաթներով ու երգերով։