Ինչպե՞ս զարգացնել փոքրիկներին 3-6 ամիսների ընթացքում

Նյութի 1-ին մասը կարդացեք այստեղ

6 ամսական փոքրիկի համար խաղը համարվում է շրջակա միջավայրի ճանաչելու միջոց, իսկ խաղալիքները` ճանաչման գործիքներ: Այն ամենը,  ինչ նա տեսնում է, զգում, բերանն է դնում,  ուտում, խմում  կամ  լսում է, իր համար անծանոթ է, և դա միանգամից դառնում է քննելու առարկա: Նա մեծ ուշադրությամբ ուսումնասիրում է իր ձեռքերը, ոտքերը, սիրում է շոշափել  իր մարմինը, բռնում է ամեն բան, ինչը իրեն հասանալի է: Սովորելով բռնել և պահել խաղալիքը`  նա անպայման դա ուսումնասիրում է բերանի օգնությամբ, փորձում է այն թափահարել կամ հարվածել: Սեփական ձեռքերի և ոտքերի միջոցով տեսողության ակտիվ զարգացման հետ մեկտեղ զարգանում է նաև առարկաների հետ շփման ունակությունը:

Առաջին կես տարվա ընթացքում զարգանում է ունակությունների և շարժումների մի  ամբողջ շարք, որի հիման վրա հետագայում կզարգանան  խաղի էլեմենտներ: Միաժամանակ տեղի է ունենում հիշողության զարգացում, օրինակ, փոքրիկը ձգտում է հիշել առարկաները, որոնք անհետանում են նրա տեսադաշտից: Ահա թե ինչու է 6-7 ամսականում նրա սիրելի խաղը դառում պահմտոցին (նա սիրում է ինքը թաքնվել, խաղալիքները պահում է կտորի կամ բազմոցի տակ: Նրան ուրախացնում է կտորի տակ թաքնված մայրիկը):

Ափը լավագույնս բացելու միջոց է մանկիկի ձեռքը մերսելը, շոշափելը: Այս տարիքի համար խորահարդիկը համարվում է ունիկալ խաղալիք: 5 ամսականում փոքրիկը բարձրացնում և նետում է խորանարդը, շփում է ձեռքով, բերանով, ուսումնասիրում և պահում է ձեռքում: Դրանով ամրանում են նրա ոսկորները, նետումը դառնում է ավելի վստահ: Հետո նա սովորում է խաղալիքներն  իրար հարվածել:

Ձեռքի շարաժումների կորդինացիայի կատարելագործման համար անհրաժեշտ է 6 ամսականում նրան տալ միանման ֆորմայի, բայց տարբեր  չափսի խաղալիքներ , որոնք հնարավոր կլինի շարել իրար վրա:

Ձայն ունեցող վառ գույնի գնդակը կզարգացնի նրա ունակությունը հետևել առարկայի շարժմանը և ձայնի աղբյուրին:

Նրանց սիրած խաղերից է նաև գիմնաստիկական` գնդակի վրա «օրորվելը», որը մարզում է վեստիբուլյար ապարատը`հավասարակշռության կարողությունը: Այս նպատակի համար նաև շարունակեք փոխել փոքրիկի դիրքը տարածության մեջ (բարձրացնեք նրան, շրջեք, ինքնաթիռ խաղացեք):

3-6 ամսականում փոքրիկի պահվածքը դառնում է ավելի նպատակասլաց: Նա համառորեն ուզում է ձգվել դեպի իրեն հետաքրքրող առարկան, դեպի իրեն հրավիրել  մեծերի ուշադրությունը, առաջանում է ինչ-որ իրադարձության սպասողական վիճակ: Այստեղ նրանց սիրած խաղը դառնում է խաղալիքի նետումը, որպեսզի մեծահասակները  վերցնեն  այն և նորից տան իրեն:

Փոքրիկը փորձում է սահմանել էմոցիոնալ, տեսողական և ձայնային կապ մեծահասակների հետ` ծիծաղում է, նայում է աչքերին , բազմապիսի ձայներ է հանում, որպեսզի  ուշադրություն գրավի, լացի միջոցով առձագանքում է մեծահասակներին, երբ նրանք փորձում են նրան մենակ թողնել: Նրան դուր է գալիս հետևել դեմքի միմիկաների փոփոխություններին, ուսումնասիրում է իր արտացոլումը հայելու մեջ, շոյում է մեծերի դեմքը և մազերը: Նա արդեն ճանաչում  է իր ընտանիքի անդամներին, այդ թվում նաև ընտանի կենդանիներին:

Ցանկությունը և ունակությունը շփվել մեծահասակների հետ, խոսքի զարգացումը, ժեստերի և մեծահակների դեմքի միմիկաների ճանաչումը նաև խաղերի արդյունք են և այդ ամենի բարդացումը  տանում է մեծ աշխարհում փոքրիկի  դերի ճանաչման: