Սագախոտը կամ քինոան անչափ օգտակար է, այն պարունակում է A, E և B վիտամիններ, հարուստ է բջջանյութով, կալցիումով, մագնեզիումով, ցինկով, ֆոսֆորով, երկաթով։
Գենետիկորեն չմոդիֆիկացված սննդամթերք է։ Լավացնում է մարսողությունը, նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, պայքարում ավելորդ քաշի և վաղաժամ ծերացման դեմ։ Ունի հակաբորբոքային, հակավիրուսային, հակաքաղցկեղային և հակասթրեսային ազդեցություն։ Կարող է օգտագործվել երեխաների կերակրացանկում՝ սկսած 8-10 ամսականից:
Այսօր «Իմ փոքրիկ»-ն առաջարկում է պատրաստել քինոայով աղցան։ Ահա բաղադրատոմսը․
Անհրաժեշտ է՝
- հազար,
- սալորաչիր,
- քինոա,
- լոլիկ,
- թարմ ճակնդեղ,
- սպիտակ քունջութ,
- ձիթապտղի ձեթ,
- քաղցր, կարմիր փոշի պղպեղ
Ինչպե՞ս պատրաստել՝
Նախևառաջ պետք է քինոան լվանալ և եփել այնքան, մինչև այն ուռչի, ապա անհրաժեշտ է քամել։ Առաջին ջուրը կարող եք թափել, որպեսզի դառնահամ չմնա։
Լավ լվացեք բոլոր բանջարեղենները և կտրատեք, երկու մասի կիսեք նաև սալորաչիրը, ավելացրեք քինոան, քունջութը, պղպեղը և ձիթայուղը, ապա խառնեք։
Աղցանը պատրաստ է։
Բարի ախորժակ